Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է․ մանրամասներ սիրված երգչուհու մասին

Քրիստինե Պեպելյանը բոլորել է ծննդյան քառասունմեկ տարին։ Նա գտնվում է հայրենիքից հեռու։ Երգչուհին նախապես ասել էր, որ շատերի նման, ինքը ևս չի պատրաստվում ծննդյան տոնական որևէ միջոցառում նախաձեռնել՝ հաշվի առնելով մեր երկրի վիճակն ու տրամադրությունը։

Երգչուհին դեռ դպրոցական տարիներից երաժշտական կրթություն է ստացել, նախ սովորել է ջութակի դասարանում ապա նաև կոնսերմավորիայի վոկալի բաժնում։ Մինչ Ամերիկա գնալը երգչուհին դասախոսում էր Կոնսերվատորիայում։

Ք․ Պեպելյանն ունի բավականին հարուստ երգացանկ։ Նրա երգերը տարբեր թեմաների ու ոճերի են, սակայն Քրիստինեի ոճը դժվար է շփոթել այլ արտիստի ոճի հետ։ Երգչուհին կարողացել է տարիների ընթացքում ձեռք բերել որոշակի ինքնատիպություն և յուրօրինակ ձեռագիր։

Երգչուհին իր կարիերայի կառուցման ընթացքում կարողացել է ներկայացնել ավելի քան տասնհինգ տեսահոլովակ։ Նա տարբեր տարիներին արժանացել է պատվավոր ու հեղինակավոր մրցանակների և պարգևների։

Ք․ Պեպելյանը մեկ որդի ունի, ում Արեգ է անվանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: