Քրիստինե Պեպելյանը նո է ներկայացրել․ բաց չթողնեք

Սիրված երգչուհիներից Քրիստինե Պեպելյանը, ով տևական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, այնտեղ բեղուն աշխատանքային գործունեություն է ծավալում։ Նա երգի ստուդիա է բացել և հրավիրում է երգել սովորել ցանկացողներին ուսանել իր մոտ։

Բացի մանկավարժական գործունեության փորձերը՝ Քրիստինե Պեպելյանը նաև հետևողականորեն շարունակում է զարգացնել իր երգչուհու կարիերան՝ պարբերաբար հանդես գալով նոր երգերի պրեմիերաներով։

Քրիստինեի ներկայացրած նոր ստեղծագործությունը նվիրված է ընկերներին ու ընկերությանը։ Երգն այս դեպքում կոմերցիոն է։ Այն լսելիս միանգամից հասկանալի է դառնում, որ ստեղծվել է կոմերցիոն առիթների, ընկերական միջոցառումների ժամանակ երգելու համար։

Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը, ով բավականին ակտիվ ստեղծագործական շրջափուլում է գտնվում արդեն մի քանի տարի է։

Ք․ Պեպելյանի նոր երգը բարձր տրամադրություն և պարելու անհագ ցանկություն է առաջ բերում։ Այն կարող եք ունկնդրել նաև դուք ստորև ներկայացրած նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: