Քրիստինա Օրբակայտեն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Ալլա Պուգաչովայի դուստրը՝ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի հետ Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել։

Ըստ երևույթին, երգչուհին դեռևս համարում է, որ երջանկությունը լռություն է սիրում։ Ամուսնու հետ փոխհարաբերությունները նա դեռ փորձում է ի ցույց չդնել՝ ինչպես սոցցանցերում, այնպես էլ համացանցում առհասարակ։ Երբեմն սոցցանցերում նա ընդհանուր լուսանկարներ է հրապարակում և ուրախացնում երկրպագուներին։ Այդպես է պատահել վերջերս։ Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ Քրիստինան Միխայիլի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում ամուսինները միջոցառման մասնակիցներ են՝ շամպայնի բաժակը ձեռքերում։ Աստղի երկրպագուները գեղեցիկ մեկնաբանություններ են թողել։ Դրանցում մասնավորապես նշվում է, որ Քրիստինան և Միխայիլը գեղեցիկ զույգ են։

Մեկնաբանություններում գովաբանում են նաև անձամբ Քրիստինային՝ ասելով, որ նա ռուսական էստրադայի ամենահմայիչ, ինտելիգենտ կատարողուհին է։

Понравилась статья? Поделиться с друзьями: