Քրիստինա Եղոյանը մեկ ամսական դստեր հետ հեքիաթային լուսանկար է հրապարակել

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Նրան սիրում են իր անկեծության համար։ Երգչուհուն աշխատանքային ակտիվ եռուզեռը չէր խանգարում ժամանակ տրամադրել երկրպագուներին։

Նա համացանցի միջոցով կարողանում է սերտ կապ պահպանել նրանց հետ։ Վերջերս էլ  լույս աշխարհ եկավ Քրիստինայի առաջնեկը։ Փոքրիկի հետ կապաված բոլոր մանրամասները երգչուհին առաջինն էր ներկայացնում հետևորդներին։

Նա դուստր է ունեցել, ում հետաքրքրական անվանում է տվել՝ Լեա Մարիա։ Նա փորձել է հնարավորինս չթաքցնել հետևորդներից փոքրիկին և առաջին իսկ օրերից հանրայնացրել է երեխայի լուսնկարները։

Նախ նա ցույց տվեց դստեր անուշիկ մռութիկը, այնուհետև մի քանի կադրեր հանրայնացրեց, որտեղ երեխան գրկին էր։ Իսկ այժմ էլ Քրիստինան մի հեքիաթային  լուսանկար է հանրայնացրել, որտեղ կրկին դստեր հետ է։ Մայր ու դուստր կրում են վարդագույն գեղեցիկ զգեստ։

Երգչուհու հետևորդները ջերմ մեկնաբանություններ են կատարել, հիացել նրանցով և բարեմաղթանքներ հղել նրանց։

Понравилась статья? Поделиться с друзьями: