Քվեաթերթիկի վրա առհասարակ ոչ մի նշում չեք անելու․ հայտնի է ընտրությունների անցկացման կարգը

Քանի որ առաջիկայում որոշվել է անցկացնել արտահերթ ընտրություններ, շատ քաղաքական ուժեր ու անհատներ հանդես են գալիս ընտրակարգը փոխելու արաջարկներով, քանի որ դրանից է մեծ հաշվով կախված ընտորթւյան հաջող ընթացքը։

Այսօր խորհրդարանում իմքայլականների նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդարանական քննարկումներ, իսկ քննարկումների առանցքում առաջիկա ընտրությունների կարգի որոշման հարցն է։

Պատգամավոր Մարիա Կարապետյանը, մանրամասնելով ու ամփոփելով քննարկումների ընթացքը, մատչելի ներկայացրել է կարգը։ Նա գրել է․

«Սիրելի քաղաքացիներ, Ընտրությունների ժամանակ այլևս քվեարկելու եք միայն կուսակցություններից մեկի օգտին և ոչ թե նաև այդ կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին։

Քվեաթերթիկի վրա առհասարակ ոչ մի նշում չեք անելու։ Պարզապես վերցնելու եք ձեր նախընտրած կուսակցության անունը կրող քվեաթերթիկը և դնելու ծրարի մեջ։

Սա չի նշանակում, որ չեք իմանալու, թե վերջիվերջո ովքեր են ընդգրկված այդ կուսակցության ցուցակում։ Ցուցակները կհրապարկվեն նախապես։ Այս ընտրակարգը կոչվում է պարզ համամասնական»։

Понравилась статья? Поделиться с друзьями: