Քիմ Քարդաշյանին կրկին նկատել են ֆոտոշոփ օգտագործելիս

Անցած շաբաթ 38-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացրել է KKW X KYLIE օծանելիքի հավաքածուն, որը ստեղծել է կրտսեր քրոջ՝ 22-ամյա Քայլի Ջեների հետ։ Այժմ աստղն ակտիվորեն առաջխաղացնում է բույրերի հավաքածուն՝ ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջում գովազդային հավաքածուից լուսանկարներ հրապարակելով։

Հենց այդպիսի պրոմո ժապավեններից մեկին օգտարերերն ուշադրություն են դարձրել։ Դրանում Քիմը և Քայլին վառ կոմբենիզոններով են։ Նկատելի է, որ Քարդաշյանի ձախ ոտնաթաթին հինգ մատի փոխարեն վեցն է։ Օգտատերերի կարծիքով՝ դա հայտնվել է Քիմի ոտքին անորակ ֆոտոշոփի պատճառով։

«Ինչու՞ լուսանկարում ոտքի 6 մատ ունեք»,-հարցրել է հետևորդներից մեկը։

«Քիմի ձախ ոտքին իսկապե՞ս վեց մատ է։ Բացատրե՛ք, ես այնքան եմ հաշվել, որ շփոթվել եմ»,-գրել է մեկ ուրիշը։

«Քիմի վեցերորդ մատն իսկական առասպել է»,-հավելել է ևս մեկ երկրպագու։

Понравилась статья? Поделиться с друзьями: