«Քառյակ ջոկատ»-ը․ նորզելանդացի մայրիկը ցույց է տվել, թե ինչպես է հոգ տանում 4 երեխաների մասին

Քենդալ Մաքդոնալդը, որն ուներ մեկ որդի, ցանկացնում էր ևս մեկ զավակ լույս աշխարհ բերել։ Սակայն նա լույս աշխարհ բերեց միանգամից 4-ին։ Քառյակն արդեն մեկ տարեկան է, և «վաստակավոր մայրիկը» տեսագրություն է հրապարակել իր առօրյայի վերաբերյալ։

Իր երեխաներին Քենդալը կատակով անվանում է QUAD SQUAD («Քառյակ ջոկատ»)։ Քենդալն անգամ հոգնելու և հիվանդանալու իրավունք չունի։ Նա օրական երկու անգամ կարող է իրեն ուշադրություն դարձնել, երբ երեխաները քնած են։

Մինչև 6 ամսական պետությունը վճարել է երեխաների գիշերային դայակի համար, սակայն այժմ ամեն ինչի մասին պետք է հոգ տանի միայն Քենդալը։ Վերջինը կարողանում է ոչ միայն հոգ տանել փոքրիկների մասին, այլև ուտելիք պատրաստել ընտանիքի բոլոր անդամների համար։

Քենդալ Մաքդոնալդը դեռևս կարողանում է հաղթահարել այդ ամենը, սակայն նա չի բողոքում։ Եթե անգամ նրան առաջարկեին ամեն ինչ փոխել, նա կհրաժարվեր․ չէ՞ որ նրանք իր երեխաներն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: