«Քանի անգամ առաջարկած կլինեմ ուշադիր լինել կադրային նշանակումների հարցերում․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է արել։

«Միայն պատե րազմը չէ, որ վտ անգի տակ դրեցին երկրի ու նրա հասարակության երկար սպասած հեղափոխությունը, որից բոլորն ակնկալում էին պետության սահմանադրականություն ու օրինականություն, իրավունքի գերակայություն, ազատ և արդար ընտրություններ, սոցիալական արդարություն, եկամուտների արդար բաշխում, տնտեսական զարգացում, անհատի ինքնաիրացման լավագույն պայմաններ ու բազում այլ բաներ։

Դա նաև վտ անգվում է այն ժամանակ, երբ, մի փոքրիկ օրինակ, ԱԱԾ նշանակված տնօրենը, ինչպես պարզվում է, աթ եիստ մարդկանց անաստված է անվանում, քաղհասարակության մի հատվածին՝ առանց ապացույցների վտ անգ է հռչակում ազգային անվտանգության համար, ոչ յուրային ցուցարարներին՝ աղա նդավորներ ու այսպես շարունակ․․․ Հաջորդների մասին չեմ ասում․․․

Քանի անգամ առաջարկած կլինեմ ուշադիր լինել կադրային նշանակումների հարցերում․․․․»,- նշել է նա՝ ակնարկելով այսօր տեղի ունեցող իրադարձությունները, որոնք պատել են քաղաքական աշխարհը։

Понравилась статья? Поделиться с друзьями: