Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ստեղծված վիճակից դուրս գալու մի քանի կարևոր կետեր է նշում

Դերասան Սերգեյ Դանիելյանի հայտնի հանդիպումների ու զրույցների հերթական հյուրը Լևոն Շիրինյանն է։ Նրանք զրուցել են փակուղային ներկայիս վիճակից դուրս գալու քայլերի մասին, քննարկել հնարավոր տարբերակները։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը երկիրը արդիականացնելը, մոդեռնիզացնելն է։ Նա շեշտը դնում է ոչ մետաղական ռեսուրսների վրա։ Նա գտնում է, որ մոդեռնիզացման անհապաղ կարիք ունի նաև բանակը։

Բանակից հետո նա հաջորդ կարևոր ոլորտը գիտությունն ու կրթությունն է համարում։ Այս առանցքային ոլորտների մոդեռնացման շնորհիվ հնարավոր է առաջադիմական քայլեր իրագործել։

Ոչ մետաղական հնարավորությունների մասին քաղաքագետը հիշեցնում է բազալտի, տրավերտինի, Քարակերտում գտնվող գործարանի և այլ կարևոր հումքային բազայի մասին։ Նա առաջարկում է ստեղծել թափոնների ստեղծման կոմիտե։

Լ․ Շիրինյանը թվարկում է այն բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով հնարավոր է հաղթահարել դժվարությունները, իսկ այդ հնարավորություններից օգտվելու համար հարկ են որոշակի ներդրումներ։ Լ․ Շիրինյանի և Սերգեյ Դանիելյանի զրույցն ամբողջությամբ՝ վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: