«Փրկելու եմ սերն ու տանս երազանքը, Խաչն ու կյանքը․ Գրկելու եմ ՀԱՅԱՍՏԱՆՍ»․ Արաբո Իսպիրյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Հայտնի հայրենասիրական երգերի կատարողներից Արաբո Իսպիրյանը նոր ստեղծագործության պրեմիերայով է հանդես եկել, որը պատրաստվել է նոյեմբերի իննի հայտնի ու ցավալի իրադարձությունների մեկամյակի առիթով։

Երգը վերնագրված է «Վերածնունդ»։ Այն վերածննդի կամք է արտահայտում, որն այնքան հարկավոր է մեզ հետպատերազմյան այս ծանր ու դժվարին օրերին։

Երգի տեսահոլովակը դիտելիս հասկանալի է դառնում, թե ինչ ծավալի լուրջ աշխատանք է տարվել տեսահոլովակի և գաղափարն իրականություն դարձնելու համար։

Տեսահոլովակում հանդես են գալիս հանրահայտ դերասաններ, ովքեր իրենց խաղով փորձում են ներկայացնել այն ծանր ու դժվարին հոգեվիճակը, որում գտնվում են մեր շատ հայրենակիցներ։

Արաբո Իսպիրյանի ներկայացրած նոր գործի խոսքերը հեղինակել է Ա․ Բարսեղյանը, իսկ երաժշտության պրոդյուսերը Արսեն Բարսամյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորը և պրոդյուսերը Վահե Հարությունյանն է։

Արաբո Իսպիրյանի ներկայացրած նոր, անչափ ուզիչ ու ազդեցիկ ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: