«Փաստորեն մեր երկրում ամենալուրջ խնդիրն Արշակ Սադոյանի ձայնի տեմբրն է․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Նայում ես ու ապշում․․․ ՀԽ-վարչապետ հանդիպման լիարժեք ու ծավալուն հաղորդագրություն տարածեցինք, որի ընթացքում 3 տասնյակին մոտ հարցեր էին բարձրացվել, շատ հետաքրքիր բա նավեճ ու քննարկում էր գնացել ՀԽ անդամների ու վարչապետի միջև։

Պարզվեց՝ անգամ դրանից հետո որոշ լրատվականների հետաքրքրում է միայն Արշակ Սադոյանի ձայնի տեմբրը, որը միշտ նույնն է եղել թե ՀԽ նիստերում, թե վարչապետի հետ հանդիպմանը, թե ԱԺ 4-րդ խոսափողի մոտ։

Ու նրանց չհետաքրքրեց՝ մեր ռազ մագե րիների մասին որ նշել եք՝ ի՞նչ է խոսվել, էդ որ գրել եք Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության կամ ընդհանրապես բոլոր ճանապարհների ապաշրջափակում, որը ԶԼՄ-ներում «միջանցք է» ներկայացվում, դա ի՞նչ է նշանակում ու հայկական կողմի մոտեցումները որո՞նք են լինելու, ու այսպես շարունակ անխտիր բոլոր նշված հարցերով․․․

Փաստորեն մեր երկրում ամենալուրջ խնդիրը Արշակ Սադոյանի կամ իմ մյուս գործընկերների ձայնի տեմբրն է․․ Բա զարմանում ենք, թե ինչո՞ւ սա ունենք․․․ Ես չեմ զարմանում։ Ունենք այնքան, որքան մակարդակ ունենք․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: