«Փաշինյանն արկածախնդիր է, անհաջող և ապաշնորհ կառավարիչ»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Մի քանի ճշգրտում։ Շատ քաղաքական ուժեր և գործիչներ Նիկոլ Փաշինյանին դիտարկում են որպես դավա ճան։ Իմ համոզմամբ սա չափազանց սխալ և վտանգավոր մոտեցում է, քանի որ չի կարելի քաղաքական դիսկուրսը կառուցել հերոս-դա վաճան պարզունակ շրջապտույտի շրջանակներում։ Այսինքն հարցերը բա նականության տիրույթում քննարկելու փոխարեն, մենք միֆերի հերթափոխ ենք նախաձեռնում, որտեղ փրկչի, հերոսի միֆին փոխարինում է դա վաճանի միֆը։ Չկա նման բան, Նիկոլ Փաշինյանը դավա ճան չէ, նա հայրենասեր մարդ է։ Հայրենասեր եզրույթը ես կիրառում եմ իմ մեկնաբանությամբ, որն է՝ հուզական, բնազդային, իռացիոնալ կապվածությունը կեցության պարտադրած ձևերի նկատմամբ։

Այսպիսով, եթե Փաշինյանը դա վաճան չէ, ապա ո՞րն է նրա բնութագրումը․ Իմ համոզմամբ նա արկածախնդիր է, անհաջող և ապաշնորհ կառավարիչ, եսասեր մի մարդ, որին սնուցում են փառքի տենդագին որոնումները, անվերջանալի վախերն ու անհանգստությունները։ Մեծ հաշվով վերջին երկու տարիներին Հայաստանը կառավարվել է հենց այս հանգամանքների համակցությամբ։ Այսինքն՝ Հայաստանի ձախողումներն ու հաջողությունները արձանագրվել են հենց այս համատեքստում։ Պատե րազմի բնռկումը, ընթացքը և ող բերգական ավարտն ամբողջությամբ տեղավորվում են վերոհիշյալ տրամաբանության մեջ։ Այսպիսով՝ Հայաստանը ներքաշվել է պատե րազմի մեջ ու պարտվել է ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը դավաճան է, այլ պարզապես գործի են դրվել արկածախնդրությունը, սխալ կառավարումը և սրանցով պայմանավորված զգացմունքային տարրերը՝ փառքը, վախը, եսասիրությունը և այլն։

Անշուշտ Նիկոլ Փաշինյանը չէ միակ պատասխանատուն, նրա հետ միասին՝ ամբողջ քաղաքական թիմը և ռազ մաքաղաքական ղեկավարությունը։

ա/ տապալել են բա նակցային գործընթացը

բ/ արհեստական խնդիրներ են առաջացրել գրեթե բոլոր գործընկեր պետությունների և կազմակերպությունների հետ

գ/ոչինչ չեն արել պատե րազմը կասեցնելու կամ էլ հետաձգելու ուղղությամբ

դ/դիմել են սադ րանքների՝ ագ րեսիայի համար Ադրբեջանին տալով լեգիտիմ իրավունք

ե/սխալ են գնահատել պետության հնարավորությունները

զ/ոչինչ չեն արել պատե րազմը կանգնեցնելու համար

է/իրականացրել են ռեսուրսների թերի և սխալ կառավարում

Շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց փորձենք ամփոփել՝ Նիկոլ Փաշինյանը սխալ հաշվարկի արդյունքում կարծել է, թե կարող է ծնկի բերել Ադրբեջանին, բայց ի վերջո հենց ինքն է ամբողջապես ջախ ջախվել։ Սխալների այս շքերթի մեջ միակ ճիշտ քայլը պատե րազմի կանգնեցումն էր, չափազանց ուշացած մի ձեռնարկ, որը ամեն դեպքում հնարավորություն տվեց Արցախից գոնե ինչ-որ փոքրիկ կտոր փրկել։ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, նա արկածախնդիր է, անհեռատես քաղաքական գործիչ և չափազանց վատ կառավարիչ, ինչը մեծագույն աղետ է բերել մեր պետությանը։ Վստահ եմ, նա փորձել է ինչ-որ լավ բան անել ու արդեն էական չէ՝ հանուն փառքի, թե եսասիրության, միևնույն է փորձել է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: