«Փաշինյանի հրաժարականը պահանջողների մի շերտ կա․․․»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Փաշինյանի հրաժարականը պահանջողների մի շերտ կա, որոնք, ինչքան դեմ են ներկայիս վարչապետին, նույնքան դեմ են նախկին ռեժիմի ներկայացուցիչներին և կտրականապես դեմ են նրանց վերադարձին, թե իրենց դեմքերով, թե ռեբրենդինգ եղած: Մի պահ պատկերացնենք, որ դա տեղի է ունեցել և նշանակվել են նոր ընտրություններ: Ինչպե՞ս եք բացառելու այդ ու ժերի մասնակցությունն ընտրություններին։ Ի՞նչ օրինական մեխանիզմներ կան դրա համար , եթե տվյալ կուսակցությունների գործունեությունն արգելված չէ ՀՀ-ում։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ոչինչ չի տալու: Եթե հույսներդ դրել եք մարդկանց բարձր ինքնագիտակցության վրա, թե ընտրակաշառք չեն վերցնելու, չեն ընկրկելու սպառնալիքներին, ապա դուք անուղղելի ռոմանտիկներ եք:

Եթե հույսներդ դրել եք ազատ, արդար ընտրությունների վրա, ապա 99.9 տոկոս հավանականությամբ դա տեղի չի ունենալու, քանի որ ներկա վարչակարգի հեռանալուց հետո գործի են դրվելու ընտրակեղծարարների բոլոր մեխանիզմները…

Ինչպես եք դա կանխելու, ունե՞ք հարցերի պատասխանները։ Կանխելով ձեր հարցը, թե արդյոք ելնելով ստեղծված բարդ իրավիճակից դա նշանակում է, որ երկրում նոր ընտրություններ չպետք է լինեն կա՛մ հիմա, կա՛մ ասենք մեկ տարվա ընթացքում։ Ո՛չ , չի նշանակում: Ոչինչ բացառել չի կարելի: Պատասխանեք ըստ էության և շատ կոնկրետ հարցի»:

Понравилась статья? Поделиться с друзьями: