Փայլուն Մարտական ուղի անցած և վիրավորում ստացած հերոս Սարգիս Ստեփանյանը Բազկամարտի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Հայ ժողովուրդը առանձնահատուկ հարգանքով և ակնածանքով է վերաբերում պատերազմի հերոսներին: Տարիներ ի վեր Հայաստանին պարտադրված    պատերզմներում հայ ժողովուրդի ծոցից ծնվեցին նոր հերոսներ, ովքեր  գիշեր ցերեկ հսկում էին մեր  հանգիստ քունը: Այդ հերոսներից  է կապիտան, հատուկ ծանակության վաշտի հրամանատար Սարգիս Ստեփանյանը, ով  հակառակորդի կողմից  ականապատված տարածքից  վիրավոր ընկերոջը  դուրս բերելիս կորցրեց  ստորին վերջույթները և աջ  վերին  վերջույթը:

Այս ամենից հետո Սարգիսը  երբեք չի հուսահատվել, ավելին  ակտիվորեն մարզվում է, զբաղվում տարբեր սպորտաձևերով և  իր օրինակով ցույց  տալիս, որ  կյանքում  երբեք ոչ  մի բանի առջև  չպիտի  նահանջել, պետք  է լինել  տոկուն  ու  քաջարի:

Երեկ Սարգիսը Ռումինիայի Կոնստանտա քաղաքում տեղի ունեցած  բազկամարտի  աշխարհի  առաջնությունում գրավել  է  առաջին  հորիզոականը: Իր հաղթանակի մասին,  հերոսը մեզ հայտնել  է իր  ֆեյբուքյան էջի  միջոցով, որում մասնավորապես ասվում  է. ՛՛Սիրելի ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։
Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։
Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։
Սիրում եմ բոլորիդ։՛՛

Մաղթում ենք մեր հերոսին քաջ  առողջություն և  նորանոր բարձունքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: