Փակվել է երկու բնակավայր․ պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ փակվել է երկու բնակավայր՝ Մարալիկը և Ձորակապը՝ ապրիլի 19 ժամը 6;00-ից մինչև ապրիլի 25 ժամը 23։59։ Շիրակի Անի համայնքի այս բնակավայրերում վտանգավոր աստիճանի է հասել կորոնավիրուսյան վարակը։

Այդ պատճառով Ավինյանը որոշել է բնակավայր ելումուտը սահմանափակել՝ բացառությամբ առաջին անհրաժեշտութան դեպքերի։ Կթույլատրվի միայն այդ բնակավայրերում գրանցված կամ փաստացի ապրող մարդկանց մուտքը։ Այդ ամենը կվերահսկեն հատուկ զննման կետերը։

Սակայն այս սեզոնին այգեգործական ու գյուղտնտեսական գործունեությունը չխափանելու համար կթույլատրվի մարզ մտնել Անի համայնքի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով անցաթղթով։ Քանզի այդ տարածքով միջպետական ավոտաճանապարհ է անցնում, այն գործելու է, բայց ոստիկանները հսկելու են՝ արգելված տարածքում միջոցները կանգ չեն առնի։

Այս միջոցները ձեռնարկվում են համավարակային տարածումը կանխելու ու վարակվելու տեմպը նվազեցնելու համար։ Անչափ կարևոր է հետևել այս կանոններին՝ կորոնավիրուսյան ախտը հաղթելու ու բնականոն կյանքին վերադառնալու հույսով։

Понравилась статья? Поделиться с друзьями: