«Ցա վում եմ, բայց այս մի հարցում ստացված արդյունքն այսպիսին է․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Կարմիր խաչին պաշտոնական նամակ եմ ուղարկել թե՛ ՀԽ, թե՛ ՄԱՀՀԻ անունից, որպեսզի հնարավորինս արագ հրավիրեինք հանդիպման ու քննարկեինք մեր ռազ մագերիների՝ հայրենիք վերադարձնելու հարցերը, տեղեկություններ ստանայինք մեր տղաների թվի, վիճակի, փոխանակման հեռանկարների մասին։ Ցա վոք, այսօր պատասխան ենք ստացել, որ այս ու առաջիկա օրերին գրեսենյակի ու նրա պատասխանատուների գերծանրաբե ռնվածության պատճառով դա հնարավոր չէ։

Եթե այդ գերծանրաբ եռնվածությունից երկու ժամ կտրելը լինելու էր մեր տղաների փոխանակման հաշվին, ինքս էլ չէի ցանկանա խլել այդ 2 ժամն ու դա քննարկելու հարց չէ։ Իսկ նպատակս էր, որպեսզի հանրությունից ստացված առաջարկությունների, խնդրանքներին ընդառաջ մեր հերթին մեր փոքրիկ ներդրումն ունենայինք դա արագացնելու, ինչպես նաև հանրությանը թույլատրելի չափով /որը գործընթացին չի վնասի, իսկ, դա, շատ զգայուն բա նակցություններ են/ տեղեկություններ տրամադրելու գործում։

Այդուհանդերձ, շատ կցանկանայի, որ Կարմիր խաչում ու Կառավարությանն առընթեր հանձնաժողովում չմոռանան ու չթերագնահատեն նվազագույն ու անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը մեր հանրությանն ու հատկապես անհայտ կորածների ու ռազ մագերիների ընտանիքներին։ Գոնե իրենց․․․

Ցա վում եմ, բայց այս մի հարցում ստացված արդյունքն այսպիսին է․․․ Սա չի նշանակում, թե կմոռանամ/կմոռանանք այդ խնդրի մասին ու այլևս ոչինչ չենք փորձի անել։ Մեծ համբերություն եմ մաղթում անպատկերացնելի տագնապներով, վշտով ապրող մեր ընտանիքներին ու հանրությանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: