Ցավից ու հույսից ծնված երգ, որը գրել է Արմեն Աշոտյանը, կատարում է Շուշան Պետրոսյանը․ «Ո՞ւր ես, եղբայր»

Արցախյան վերջին պատերզամի հերոսական ու կորուստներով լի պայքարի, այդ պայքարին իրենց կյանքը նվիրած քաջ հայորդիների մասին գրվում ու դեռ երկար գրվելու է։ Պայքարն աննախադեպ էր, պատմություններն ու ապրումները՝ անվերջանալի։

Պատերազմի ժամանակ զոհված ու հաշմված զինվորներից զատ ունենք նաև զինծառայողներ, հայրենիքի պաշտպաններ, ովքեր անհայտության մեջ են․ նրանցից ոչ մի լուր, տեղեկություն չկա։ Հենց այդ տղաներին է նվիրված Արմեն Աշոտյանի այս երգը։

Ինքը՝ Ա․ Աշոտյանը, գրել է, որ երգը ծնվել է հույսից ու ցավից, ինքը պարզապես գրի է առել այն, իսկ Շուշան Պետրոսյանն էլ վերապրում է երգն իր ողջ էությամբ՝ ապրումները փոխանցելով մեզ։ Երգում հնչում է հարց, որը այս օրերին շատերիս շուրթերին է․ «Ո՞ւր ես, եղբայր»։

Երգը, որ նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք, կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: