Ցավալի․ Սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ընտանիքում համավարակի պատճառով ևս մեկ անդառնալի կորուստ է գրանցվել

Լուիզա Ղամբարյանը վերջին շրջանում արդեն երկրորդ թանակգին կորուստն է ունենում համավարակի պատճառով։ Օրեր առաջ համավարակը տարել էր նրա ամուսնուն։ Որքան էլ դժվար էր, բայց արտիստուհին հավաքել էր ուժերը և թատրոն վերադարձել։

Ռեժիսոր Ս․ Շահվերդյանը, բարձր գնահատելով դերասանուհու պրոֆեսիոնալիզմը, նաև հայտնել էր, որ այս օրերին դեռևս հիվանդանոցում է շարունակում մնալ նրա մայրիկը՝ Ալլա Միխայլովնան։

Այսօր հայտնի է դարձել, որ օրեր շարունակ արհեստական շնչառական ապարատին միացված Ալլա Միխայլովնան ևս հրաժեշտ է տվել կյանքին։ Այս ցավալի լուրն իր սոցհարթակում հայտնել է նորից Սուրեն Շահվերդյանը՝ ցավակցելով Լուիզային։

Նշենք, որ Ալլա Միխայլովնան աշխատում էր թատրոնում՝ սպասարկման ոլորտում։ Նա ապրում էր Լուիզայի ընտանիքի հետ։ Լուիզայի ամուսինը հաճախ էր նշում, որ նա հրաշալի մարդ է, իրենից տարիքային չնչին տարբերություն ունի։

Գերոգի Կիմիչը մեծ հարգանքով էր խոսում Լուիզայի մայրիկի մասին։ Նշենք նաև, որ Լուիզայի հայրիկը Գյուղատնտեսական ինստիտուտում դասախոս էր և ավելի վաղ էր հեռացել կյանքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: