Ցավալի․ մահացել է հանրահայտ հայ քաղաքական գործիչը․ մանրամասներ

Մի քանի ժամ առաջ կյանքից հեռացավ Տիգրան Կարապետյանը։ Նա ժամանակին ակտիվ քաղաքական գործունեություն ուներ, սակայն վերջին տարիներին լուռ էր և էկրաններին չէր երևում, հարցազրույցներով հանդես չէր գալիս։

Կարապետյանը ժամանակին հեռուստաընկերություն ուներ․ բոլորին քաջ հայտնի ԱԼՄ հոլդինգը, որտեղ Տիգրան Կարապետյանը մասնակցում էր մի շարք նախագծերում և ուներ իր հեղինակային հաղորդումները, որտեղ որպես հաղորդավար հանդես էր գալիս հենց ինքը։

Իր հեղինակային երաժշտական հաղորդումներից մեկում Կարապետյանը մրցանակներ էր հանձնում լավագույններին։ Նա ծնվել է 1945 թվականին, Երևանում։Այսօր տեղեկություն ստացվեց, որ նա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց։ Տիգրան Կարապետյանի մահվան մասին գրառում էր կատարել լրագրող Հրաչ Մկտչյանը և հայտնել քաղաքական գործչի մահվան մասին լուրը։

«Մարդ, ում հետ աշխատում էիր սիրով, նվիրումով»,- գրել է լրագրողը և երանությամբ խոսել այն տարիների մասին, երբ աշխատել է ԱԼՄ-ում, ապա խոր ցավակցություններ հայտնել քաղաքական գործչի ընտանիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: