Ցավալի․ մահացել է Զարուհի Բաբայանի մայրը․ մանրամասներ

Կորոնավիրուսը շարունակում է իր դիրքերը չզիջել ու ցավալի կորուստների պատճառ դառնալ։ Այսօր Սոֆի Դևոյանի անունը կրող պարարվեստի դպրոցի պաշտոնական սոցհարթակում ցավակցական տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ կյանքից հեռացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը։

Զ․ Բաբայանի մայրը Էմմա Խաչիկովնան է։ Հանրայնացված տեղեկության մեջ ասվում է, որ նա հարազատ ու սիրելի մարդ էր դարձել կենտրոնի անձնակազմի համար։ Անձնակազմի անունից մեծ ափսոսանք ու ցավակցություն է արտահայտվել դեպքի կապակցությամբ։

Հայտնի է, որ Էմմա Խաչիկովնան միառժամանակ բուժում է ստացել հիվանդանոցում։ Նա վարակվել է կորոնավիրուսով։ Հետո նա տուն է վերադարձել տևական բուժումից հետո։ Տուն վերադառնալուց հետո տեղի է ունեցել դեպքը։

Հիշեցնենք, որ ընտանիքն ընդամենը օրեր առաջ մեկ այլ կորուստ էր ունեցել և դեռ չէր հասցրել ուշքի գալ անսպասելի տեղի ունեցածից․ դարձյալ կորոնավիրուսի պատճառով մահացել էր Զարուհու ամուսնու հայրը՝ Գեորգի Կիմիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями: