Տնական «Տիրամիսու» պատրաստելու տարբերակ, որն անպայման կհավանեն բոլոր հյուրերը

Այս հրաշալի տորթը պարզապես անհնար է չհավանել։ Տնական «Տիրամիսու»՝ հեշտ ու արագ պատրաստվող, այնքան համեղ է, որ այն կհավանեն ձեր բոլոր հյուրերը։ Իսկ եթե բալիկների համար եք պատրաստելում, սուրճի փոխարեն պարզապես կակաո օգտագործեք։

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ Սավոյարդի՝ 200գ

Սերուցք 33%՝ 250մլ

Շաքարափոշի՝ 100գ

Մասկարպոնե՝ 250գ

Կակաո՝ 2ճ/գ

Սուրճ՝ 250մլ

Ինչպես պատրաստել

Ամանի մեջ միավորել մասկարպոնեն, սերուցքն ու շաքարափոշին։ Հարել՝ մինչ կրեմի վերածվի։ Սուրճը լցնել թաթախելու համար հարմար ամանի մեջ։ Ութ թխվածքաբլիթ թաթախել սուրճի մեջ և մի շերտով դասավորել տորթի կաղապարի մեջ։ Հրուշակեղենի պարկիկի օգնությամբ վրան տարածել կրեմը։ Վրայից շարել սուրճի մեջ թաթախված թխվածքաբլիթի ևս մեկ շերտ, ապա կրկին կրեմ, նորից թխվածքաբլիթ և կրեմ։

Մաղի օգնությամբ կրեմի վրա տարածել կակաոն։ Թողնել 2-3ժամ սառնարանում, որպեսզի համը միախառնվի, ապա մատուցել սառը վիճակում։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: