Տնական հիանալի հացի հեշտ բաղադրատոմս․ անպայման փորձեք

Տնական շատ համեղ հացի բաղադրատոմս, որն անպայման ստացվում է։

Բաղադրիչներ

Խմորիչ՝ 10գ

Աղ՝ 1պտղունց

Ջուր՝ 420մլ

Ալյուր՝ 530գ

Պատրաստման եղանակը

Աղի հետ մաղված ալյուրը միավորել գոլ ջրում լուծված խմորիչի հետ՝ խմոր հունցելով։ Տարրան պատել սննդաթաղանթով, անցքեր անել և թողնել տաք վայրում 2 ժամով։ Ապա, ձեռք չտալով խմորը, կրկին թաղանթով ծածկել, անցքեր անել ու դնել սառնարանը՝ ողջ գիշերվա համար։ Առավոտյան բոքոններ ձևավորել, դնել ջեռոցի կաղապարի վրա և թողնել 1 ժամ՝ առանց ծածկելու։ Ջեռոցը տաքացնել մինչև 235 աստիճան։ Բոքոնների վրա կտրվածքներ անել և թխել հացը 45րոպե։

Թխելու ընթացքում կաղապարի տակ պետք է տաք ջրով աման դնել՝ ջեռոցում գոլորշի առաջանալու նպատակով։ Այդկերպ հացը հավասարապես կթխվի և չի չորանա։ Ի դեպ, այս խմորը կարող եք մինչև երկու շաբաթ պահել սառնարանում՝ այն պահելով տոպրակով կամ ծածկելով ամանը սննդային թաղանթով։

Понравилась статья? Поделиться с друзьями: