Տիգրան Խանջարյանն իր հերթական պատշգամբային կատարումը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս տղաների հիշատակին

Նախկինում ֆուտբոլով զբաղվող, այժմ Բելգիայում ապրող Տիգրանը ներկայումս զբաղվում է երգարավեստով: Ինչպես շատերը, այնպես էլ Տիգրանը, հետևողականորեն պահպանում է սահմանված կարանտինային կանոնները: Շատ մասնագետներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ իրենց գործունեության ռեալիզացման համար գտել են հարմար ճանապարհ: Դա համացանցն է:

Ակտուալ է դարձել համացանցային լայվերի միջոցով հասարակության հետ մասնագիտության ոլորտի շրջանակներում պարբերաբար լապի դուրս գալը: Ոմանք էլ ընտրում են ինքնարտահայտման ավելի հանրային եղանակ: Դա պատշգամբներում կենդանի համերգներով, երաժշտական կատարումներով հանդես գալն է:

Տիգրանն այս ասպարեզում արդեն բավականին հայտնիություն է ձեռք բերել: Նրա երաժշտական կատարումներին արդեն սովորել է բրյուսելյան հանրությունը այն թաղամասում, որտեղ բնակվում է տաղանդավոր հայ երիտասարդ:

Տիգրանի հերթական ելույթը նվիրված էր ապրիլյան քառօրյայի զոհերի անմար հիշատակին: Այս անգամ Տիգրանը կատարել է Թաթա Սիմոնյանի «Քայլ առ առաջ» հայտնի երգը:

Понравилась статья? Поделиться с друзьями: