Տիգրան Ավինյանը հիանալի լուր է հայտնել

Պարետ Տիգրան Ավինյանը հիանալի լուր է հայտնել, որն անչափ կարևոր է համավարակային այս ծանր պայմաններով պատված մեր երկրի համար։ Կովկասյան բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հրաշալի նախաձեռնություն ունի։

Ավինյանի հետ հեռակա ձևաչափով դրամաշնորհային նոր պայմանագիր է ստորագրվել։ Այն միտում ունի քովիդային ախտով պատված մեր երկրին այս վիճակում սատարելուն։ Պայմանագրի համաձայն զգալի աջակցություն է տրամադրվելու մեր երկրին։

Այսպես, կովկասյան բնության պահպանման հիմնադրամը, բացի բնության ծախսերի համար տրամադրվող աջակցության, նաև կես միլոն եվրո աջակցություն կտա պետբյուջե։ Այդ գումարն ուղղվելու է դիլիջանյան, Արփի լճի, խոսրովյան անտառի և զանգեզուրյան ազգային պարկերի ֆինանսավորմանը։

Այս լուրն իրապես անչափ կարևոր է այս ծանր, կարելի է ասել օրհասական պահին, երբ ամեն տեսակի աջակցությունն էլ կարևոր է։ Շնորհակալ ենք կազմակերպությանը՝ մեր երկրի կողքին լինելու համար՝ հաշվի առնելու այս ծանր իրավիճակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: