Տեսեք ինչպես է Սիլվա Հակոբյանը տոնել դստեր ծննդյան օրը

Օրերս գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանի դստեր՝ հրաշք Միլայի ծննդյան օրն էր։ Այսօր երգչուհին զետեղել է տոնակատարության լուսանկարները՝ ցուցադրելով՝ ինչպես է անցել օրը։

Զետեղված լուսանկարներից երևում է՝ տոնն իսկական արքայադստեր համար էր։ Ամենը զարդարված էր գեղեցիկ ծաղիկներով, փուչիկներով և թիթեռնիկներով՝ վարդագույն — ոսկեգույն երանգների։

Փոքրիկ Միլան իր տոնին իսկական արքայադստեր տեսք ուներ։ Նա ծավալուն վարդագույն զգեստ էր կրում, որը զարդարված էր ասեղնագործած թիթեռնիկներով։

Նրա կոշիկները նույնպես զգեստի գույների են՝ զարդարված ծաղիկով։ Արդեն բավականին երկար խարտյաշ մազերին Միլան գեղեցիկ մազակալ է կրում։

Երիտասարդ մայրիկը նույնպես անչափ ոճային է հագնվել։ Նա սպիտակ զգեստ է կրում՝ ծաղկավոր զարդապատկերներոբ և փոռիկներով։

Այն լիովին բացում է նրա պարանոցն ու ուսերը՝ ընդգծելով երիտասարդ մայրիկի գեղեցկությունը։

Սիլվան մազերն ուղիղ է հարդարել և հետ տարել։ Գեղեցիկ շպարն ընդգծում է նրա հմայքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: