Տեսեք՝ ինչպես է Մերի Սարիկյանը շնորհավորել դստերը

Հայտնի բլոգեր և գրող Մերի Սարիկյանը հուզառատ կերպով շնորհավորել է դստերը։ «Էմիլիի ամեն մի ծննդյան միջոցառումն ինձ համար մի պրոյեկտ է )))… և հենց ապացույցն է այն բանի, որ ես շա՜տ աշխատասեր կարող եմ լինել անգամ երբ չունեմ մոտիվացիա և տրամադրություն, բայց ունեմ հանձնարարություն)))… Նույն կերպ նաև գրքերս, սեմինարներս, անգամ համալսարանական թեզերս… ես կարող եմ անվերջ աշխատել, քանի որ դա իմ ծրագիրն է ))…

Ինձ համար մի տեսակ ներքին հաղթանակի նման մի բան է, որ կարողացա ինձ ստիպել և աղջկաս ու իր քույրիկների օրն իսկական տոն դարձնել: Օրեր առաջ իմ և Էմիլիի ունեցած տխուր, բայց սթափեցնող զրույցը եղավ այն ու ժը, որ ինձ ստիպեց հավաքվել… Հոգուս վերքերը դեռ չեն սպիացել, և պատե րազմն իմ գլխում դեռ շարունակվում և շարունակվելու է, քանի դեռ չենք բռնել զարթոնքի ճանապարհը… Բայց շարունակելու եմ սեր տարածել, քանի որ սերն է փրկելու աշխարհը։

Եվ մի անգամ էլ ուզում եմ շնորհավորել ինձ, որ 4տարի առաջ Աստծուց ստացա Էմիլի անունով այս պարգևը։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալ լինել իմ ինստաընտանիքին ամեն մի դրական լիցքի, խոսքի, ջերմության համար։

Թո՜ղ սերն այնքան շատ լինի բոլորիս կյանքում, որ անգամ ցա վի մեջ ստիպի մեզ ժպտալ… Սերը մեր փոքրիկների հանդեպ, սերը մերձավորի հանդեպ, սերն առ հայրենիք, առ Աստված։ Սիրում եմ յուրաքանչյուրիդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: