Տեսեք՝ ինչպես է Արմենչիկը «փչացնում» ծննդյան օրվա անակնկալը

Այսօր հրաշալի երգիչ Արմենչիկի ծննդյան օրն է։ Հոբելյարը, որն ԱՄՆ-ում է բնակվում, ծննդյան օրն սկսել է գիշերային անակնկալով։ Նա զավեշտալի տեսահոլովակ է զետեղել՝ ինչպես են ընտանիքն ու ընկերներն անակնկալ պատրաստում իր համար, բայց նա «փչացնում է» այն՝ անսպասելիորեն հայտնվելով դռան մյուս կողմում։

Արմենի կինը՝ գեղեցկուհի Լյուսին, հուզառատ շնորհավորել է սիրելիին՝ զետեղելով գեղեցիկ տեսանյութ՝ ինչպես են շնորհավորում իր ամուսնուն։

«Ծնունդդ շնորհավոր, սերս։ Ես ամենաերջանիկ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում։ Ուղղակի ուզում եմ լինես երջանիկ, առողջ ու շրջապատված իրական ընկերներով»,- գրել է նա։

Հրաշալի տեսանյութն այնքան անկեղծ է և գեղեցիկ։ Իրապես, Արմենչիկը հրաշք մարդկանցով է շրջապատված։ Տեսանյութում երևում է՝ որքան անկեղծ են շնորհավորում նրան։ Իսկ Արմենչիկի թեմատիկ շապիկը ցնցող է՝ սև ֆոնին նկարված է առյուծը՝ թագը գլխին՝ խորհրդանշելով կենդանիների արքային։

Понравилась статья? Поделиться с друзьями: