«Տարիներ առաջ կարելի էր երազել, որ․․․»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուզիչ ու հաղթական նոտաներ պարունակող գրառում է կատարել՝ նշելով՝ հեղափոխությունն ամենուրեք է շարունակվում է, հատկապես առողջապահության ոլորտում և դա կապված չէ մեր երկրում տիրող համավարակային ծանր իրավիճակի հետ։

Թորոսյանի խոսքով՝ տարիներ առաջ, իրապես, կարելի էր երազել, որ նման մասշտաբի ներդրումներ կլինեն կառավարության կողմից պետբուժհաստատություններում և դա կբարձրացնի կյանքեր փրկող առաջնային ծառայությունների որակը և հասանելիությունը։ Բայց պետք է արձանագրել, որ սա այլևս իրականություն է։

Իրապես, կորոնավիրուսյան ախտի արհավիրքով պատված մեր երկրում անչափ կարևոր է նման վեաբերմունքը, քանզի միայն բարձր պատասխանատվությունը կօգնի այս օրերին հաղթանակած դուրս գալ ծանրագույն իրավիճակից։

Վերջին ամիսներին կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ հնարավոր բոլոր պայմանները ու սպառազինությունն ստեղծելով մեր ԲԿ-ների մակարդակն իրապես բարձրացնելու համար։ Սա ապագայի ներդրում է նաև, ոչ միայն համավարակային այս շրջանի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: