Տաղանդավոր դերասան Արմեն Մարությանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու տաղանդաշատ արտիստ Արմեն Մարությանն այսօր նշում է ծննդյան յոթանասուն տարին։ Նա ծնվել ու մեծացել է մայրաքաղաքում։ Թիվ 55 դպրոցն ավարտելուց հետո դերասանական արվեստ է սովորել Վ․ Աճեմյանի կուրսում։

Արմեն Մարությանը 1971 թվականից սկսել է հանդես գալ որպես դերասան՝ մինչ օրս խաղալով ավելի քան հարյուր դերեր։ Արմեն Մարությանին հանդիսատեսը և հեռուստադիտողը ճանաչում ու սիրում է հեռուստաներկայացումներից ու թատերական ներկայացումներից։

Նա ամուսնացել է իր գեղեցկությամբ ու հմայքով աչքի ընկնող դերասանուհի Ալլա Վարդանյանի հետ։ Նրանք բեմում ու ֆիլմերում հաճախ են միասին հանդես գալիս։

Ամուսնական բազմամյա կյանքի ընթացքում Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքում մեծացել են երեք աղջիկներ, որոնք ներկայումս ունեն իրենց ընտանքիներն ու գործունեության առանձնահատուկ ոլորտը։

Դերասանական զույգի զավակներից և ոչ մեկը չի բռնել ծնողների մասնագիտական ուղին։ Արմեն Մարությանի ընտանիքում կատարված վերջին հայտնի դեպքերից հետո դերասան ամուսիններն իրենց մեջ ուժ են գտել և վերադարձել են ակտիվ գործունեության ոլորտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: