«Վերջին սերիան կհիշեք մինչև խոր ծերություն»․ ավարտվում է «Սիրուն Սոնան»

Այսօր ավարտվեցին «Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումները։ Երկար ձգված նկարահանման աշխատանքների ավարտից հետո դերասանները կիսվել են իրենց կարծիքներով։

Նաև լուսանկարներ են հրապարակել՝ անմահացնելով նկարահանումների վերջին պահերը։

Եվա Խաչատրյանը նշել է․ «Այսօր «Սիրուն Սոնայում» վերջին նկարահանման օրն է։ Շնորհակալ եմ ստեղծագործական թիմին և դերասաններին։ Հաճելի էր աշխատել։ Շնորհակալ եմ՝ հիշողությանս մեջ վառ երանգներ, էմոցիաներ, պատմություններ ծնելու համար»,- հուզումնալից նշել է գեղեցկուհին։

էդգար Իգիթյանը նույնպես շնորհակալություն է հայտնել հեռուստադիտողներին՝ այսքան ժամանակ նրանց հետևելու և սյուժեի հետ ապրելու համար։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ շատ մարդկանց ճանաչեցի։ Շնորհակալ եմ նաև ձեզ՝ մեզ նայելու ու գնահատելու համար։ Հուսով եմ՝ վերջին սերիան ձեզ կգրավի ու կհիշեք մինչև կյանքի խոր ծերություն»,- նշել է Էդգարը։

Իրապես, մի փոքր տխրություն կա, որ սիրելի սերիալն ավարտվում է։

Բայց, ինչպես ասում են, ամեն լավ բան ունի իր վերջը։

Понравилась статья? Поделиться с друзьями: