«Վերջապես քեզ կարող ենք կիսել աշխարհի հետ, մեր հրաշք Արեգ»․ Քրիստինե Պեպելյանն առաջին անգամ ցույց է տվել 5-ամյա որդուն․ տեսանյութ

Հինգ տարի առաջ Քրիստինե Պեպելյանը մայրացավ։ Այս տարիների ընթացքում երգչուհին ոչ մի անգամ որդու մասնակցությամբ տեսանյութեր, լուսանկարներ չի հանրայնացրել։

Հարցադրումներին, թե ինչո՞ւ չի ցույց տալիս որդուն, մայրիկը մշտապես պատասխանում էր, որ կսպասի, երբ որդին դա կցանկանա։ Երեկ Քրիստինեի որդին՝ Արեգը, դարձավ հինգ տարեկան։

Այդ առիթով երգչուհին հանրայնացրել է նրա լուսանկարը։ Այնուհետև, ավելի ուշ գեղեցիկ տեսանյութ է ներկայացրել Թագուհի Օհանյանը, որտեղ Արեգը փչում է ծննդյան տորթի մոմերը։ Տեսանյութին կից Թագուհին գրել է, որ վերջապես կարող են կիսել հրաշք Արեգին աշխարհի հետ։

Տեսանյութում Արեգն ու մայրիկը երգում են։ Նրանք անչափ երջանիկ են։ Պեպելյանի հետևորդները, երկրպագուները Արեգի և Քրիստինեի միջև անչափ մեծ նմանություններ են  գտել։ Հետևորդները անկեղծորեն շնորհավորել են Արեգին և ջերմ մաղթանքներ հղել, ցանկացել առողջություն, խաղաղ երկինք և անհոգ ու երջանիկ մանկություն։

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթում ամենայն բարիք։ Իսկ Թագուհի Օհանյանի ներկայացրած տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: