« Վարչապետ Փաշինյանը պաշտպանեց հայ ազգի պատիվը». Թևան Պողոսյան

Նախագահի խորհրդական և  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում խոսել  է վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Գարեգին Նժդեհին նվիրված ելույթին Դուշանբեում,որով Փաշինյանը իր տեղը դրեց Ալիևին և կանխեց նրա կողմից պատմության կեղծարարության ևս մեկ փորձ:

Նա գովելի և  նույնիսկ անհարժեշտ  է համարում այն, որ Փաշինյանը ոչ միայն պաշտպանեց Գարեգին Նժդեհին, այլև  գովերգեց նրա գործունեությունը: Նրա կարծիքով հերոսներին պետք  է պաշտպանել միջազգային հանդիպումների ժամանակ  և   առօրյա կյանքում:

Թևան Պողոսյանը  օրինակ  է բերում նաև  հենց իրեն  և  ասում, որ  օրինակ մարտի 5-ին միանգամից երեք հերոսի  ծննդյան օր է ՝  Վազգեն Սարգասյանն է ծնվել,  Սամվել Բաբայանը  և Վիտալի Բալասանյանը: Նա ասում  է,  որ  Վազգեն Սարգսյանի  և  Սամվել Բաբայանի հետ  ճակատագրի բերումով հնարավոր չի բաժակ բարձրացնել, որ առաջինին չկարողացանք պաշտպանել, իսկ երկրորդին  մեր օգնությունը չցուցաբերեցինք , որպեսզի  չհեռանա  Հայաստանից:

Նա ասում է, որ  մենք սովոր ենք պաշտպանել մեր հերոսներին , իսկ պաշտպանել ամենևին չի նշանակում նրանց ամենաթողություն տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: