«Վարչապետի պաշտոնակատար պետք է դառնա անկուսակցական և տեխնոկրատ մի անձ, որին էլ կվերպահվի․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Փաշինյանի երեկվա հրաժարականը բարձրացնում է Հայաստանի համար վճռորոշ խնդիր՝ իրավունքի գերակայություն, թե՞ անձնային կամքի, վերջինս ջախջախիչ հետևանքներ է ունեցել մեր սասանվող պետականության համար ի սկզբանե՝ առաջին ու հետագա նախագահներից մինչև ներկայիս ձևական հրաժարական տված վարչապետը, որը փորձում է ամեն գնով պահել պաշտոնը:

ՀՀ օրենսդրությամբ և տրամաբանական զարգացմամբ, եթե ա. հրաժարական ես տվել, ապա հեռանում ես, բ. եթե քեզ երկու անգամ հատուկ չեն ընտրել վերստին վարչապետ, ուրեմն այլևս վարչապետ չես, հռչակել ես ընտրական մրցապայքար, մասնակցիր դրան՝ որպես նախկին վարչապետ՝ հետևում ունենալով արածներիդ ու խոստումներիդ ողջ փաթեթը՝ առանց վարչական ռեսուրսի և իշխանության լծակների:

ՀՀ քաղաքական դաշտի իրական ժողովրդավարական, պետականամետ, ազգային ուժերը պիտի համախմբեն իրենց ուժերը, որպեսզի Փաշինյանը գործի չդնի օրենքի ձևախեղումը՝ պահպանելով վարչապետի լիազորությունները պաշտոնակատարի կարգավիճակով:

Վարչապետի պաշտոնակատար պետք է դառնա անկուսակցական և տեխնոկրատ մի անձ, որին էլ կվերպահվի հնարավորինս չեզոք ժամանակավոր կառավարում՝ ազատ, արդար արտահերթ ընտրությունների կայացման համար. մնացյալը խաղ է:

Թագավորական միապետությունների ժամանակն անցել է, ultima ratio regis էլ չի կարող գործել: «Ընտրություն կանեմ միայն այն դեպում, եթե պաշտոոնակատար լինեմ» ultima ratio-վերջին փաստարկն անգործունակ է.

Понравилась статья? Поделиться с друзьями: