Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում․ Ալեն Սիմոնյանը բացառիկ կադրեր է հրապարակել Շուռնուխից

Երեկոյան բավականին ուշ ժամի համացանցում լուսանկարներ ու տեղեկություններ հանրայնացվեցին այն մասին, որ վարչապետն ուղևորվում է Սյունիքի տարածաշրջան։ Այդ մասին նա նախապես ոչ ոքի էլ չէր տեղեկացրել։

Դրանից հետո տարածվեցին նաև տեղեկություններ, թե իբր վարչապետը հյուրընկալել է շուռնուխցիների տները։ Նա առանց նախազգուշացնելու է այցելել։ Անակնկալի է բերել մարդկանց։ Տարածվող լուրերում ասվում էր նաև, որ վարչապետն իր հետ քաղցրեղեն է տարել։

Ըստ լուրերի՝ շուռնուխցիները վարչապետին այդքան էլ լավ չեն դիմավորել, նույնիսկ ասում էր, թե նրա հասցեին հայհոյանքներ են հնչեցրել։

Այս լուրերի հրապարակումցի հետո Ալեն Սիմոնյանը կադրեր է տեղադրել իրենց անսպասելի այցից՝ գրելով, որ իրենց չէին սպասում։

Կադրերում երևում են, որ իրոք վարչապետն անակնկալի է բերել շուռնուխցիներին։ Շատերը պատրաստվել են քնել, իսկ շատերն էլ երեկոյան հանգստի վիճակի մեջ են եղել։

Դեռևս հստակված չէ վարչապետի այցի բուն նպատակն ու պատճառը։

Понравилась статья? Поделиться с друзьями: