«Վահանն ու Արեգը Հադրութեցի են, բայց ապրել են Բերձորում, նրանց հայրը հերոսաբար զոհվել է պատերազմի օրերին՝ հայրենիքը պաշտպանելիս»

Նաիրի Հոխիկյանը նախօրեին մասնակցել է արցախցիների մկրտության արարողությանը։ Արցախցիները եղել են Հադրութից, իսկ հետո ապրել են Բերձորում։

Տղաների հայրիկը կյանքը տվել է հանուն հայրենիքի։ Նաիրի Հոխիկյանը եղել է երեխաների մկրտության քավորը, ինչի առիթով իր հպարտությունն է հայտնել։ Լրագրողը մկրտության և իր ապրումների մասին պատմել է իր սոցհարթակում՝ տեղադրելով լուսանկարներ։

Նա գրել է, որ իր համար կրկնակի հպարտություն է նման պատվի արժանանալը, քանի որ իր սանիկները հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսի զավակներ են։

Լրագրողը վստահաբար նշում է, որ նման երեխաների պաշտպանությամբ այսօր բոլորս պետք է զբաղվենք։

Վահանի և Արեգի մկրտությունը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Նրանց մկրտել է Արցախի թեմի առաջնորդը՝ Վրթաներս Սրբազանը։ Ն․ Հոխիկյանը նշել է, որ մկրտությունը տեղի է ունեցել հուլիսի տասին։

Իր խոսքի վերջում Նաիրի Հոխիկյանը գրել է, որ ծնկի է գալիս բոլոր հերոսացած տղաների ընտանիքների առաջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: