«Սև աչքեր»․ անկրկնելի երգ Վաչե Ամարյանից և Գայա Աբրահամյանից․ բաց չթողնեք

Հրաշք երգիչներ Վաչե Ամարյանը և Գայա Աբրահամյանը շլացուցիչ պրեմիերա են ներկայացրել՝ «Սև աչքեր»։ Անկրկնելի երգի երաժշտության հեղինակը Վաչե Ամարյանն է, խոսքերինը՝ Նարեկ Ստամբոլցյանը, գործիքավորումը և միքսը՝ Դուետրոյի Էդգար Ալեքսանյանինն է։

Անկրկնելի տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Վաչե Ամարյանն է։ Պարզապես հրաշք տեսահոլովակ է ստացվել՝ լի դրական հույզերով ու ապրումներով։

Ավելորդ է խոսել Վաչեի և Գայայի հզոր ձայնային տվյալների մասին։ Բացի այդ, պարզապես անհնար է չհավանել այս հրաշք կատարման հրաշք բառերը։

«Էդ քո սև աչքերին, դիմանալ չի լինի, դարձել եմ քո գերին, իմ սիրտը մի գերի։ Էդ քո սև աչքերին, դիմանալ չի լինի, դու իմ կյանք համբերի, իմ սիրտը մի գերի»,- երգում են նրանք՝ հրաշք ձայներով։

Վայելեք Վաչեի ու Գայայի անկրկնելի տեսահոլովակը՝ լի պարային հրաշալի մեղեդիով, հզորագույն վոկալով ու Գայայի՝ անմոռանալի սև աչքերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: