Սևակ Խանաղյանն անչափ հուզիչ պրեմիերայով է հանդես եկել․ բաց չթողնեք

Անչափ սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել՝ «Пламя»։ Հուզմունքի չափ չունեցող, նուրբ, սրտառուչ ու անկրկնելի երգի երաժշտության հեղինակը Սամվել Վարդանյանն է, խոսքերը՝ Էրիկ Կիրակոսյանը և Ռուստամի Ֆարիդունի։ Գործիքավորումը կատարել է Ալեքսեյ Վարդանյանը։

Հիանալի ստեղծագործություն է, խոսքեր չկան պարզապես։ Դեռ երեկվանից Սևակը հետհաշվարկ էր դրել տեսահոլովակի համար ու արդեն իսկ բազում մեկնաբանությունների արժանացել։ Շատերն անհամբերությամբ սպասում էին հրաշք պրեմիերային, որը վերջապես կայացավ։

Սրտից բխող անզուգական ձայնով Սևակը երգում է, ինչպես միշտ, սիրո մասին, աննվիրական զգացումի, որը մշտապես առկա է Սևակի ստեղծագործություններում։ Բոլոր սիրող սրտերի համար սա հերթական հուզիչ նվերն է։ Իրապես, անչափ հավանել են երկրպագուները․ մեկ ժամվա ընթացքում պրեմիերան ավելի քան տասը հազար դիտման ու բազում մեկնաբանությունների է արժանացել։

Վայելեք Սևակի հերթական գլուխգործոցը, որը կհալեցնի անգամ ամենասառը և անտարբեր սրտերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: