Սևակ Խանաղյանն անչափ հուզիչ պրեմիերա է ներկայացրել՝ «Для тебя»

Հրաշալի երգիչ Սևակ Խանաղյանը պրեմիերա է ներկայացրել՝ «Для тебя» հուզումնակից ու անկրկնելի երգ՝ զգացմունքային ապրումներով լի։

Սևակի՝ մշտապես հուզումնալից երգերի շարքում այս մեկն առանձնանում է, քանզի ոչ թե կորցրած սիրո մասին է, այլ անցած- ավարտված զգացմունքի։ Սևակը երգում է՝ իր սիրո համար տեղ չունի էլ սրտում, թեև նա խելագարվում է իր համար։ Խանաղյանը ցանկանում է մենակ լինել՝ լռության վերածեով բոլոր զգացումները, որոնք մինչ այս խորապես ապրում էին իր սրտում։

Աներևակայելի ջինջ ու մինչև հոգու խորքը հասնող Սևակի ձայնը յուրաքանչյուր երգ կրկին ու կրկին լսելու լավագույն առիթն է։ Անբավ սիրով ու քնքշանքով լեցուն մեղեդին էլ համադրում է նրա հրաշալի ձայնային տվյալները, որոնց համար խենթանում են ոչ միայն հայերը։

Վայելեք Խանաղյանի հրաշք կատարումը, որը, վստահաբար, կհավանեն բոլորը, անգամ եթե կոտրված սիրտ երբևէ չեն ունեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: