Սևակ Խանաղյանի հուզիչ պրեմիերան, որն անհնար է առանց արցունքների դիտել․ «Не улетай»

Հրաշք երգիչ Սևակ Խանաղյանը պրեմիերա ունի՝ «Не улетай» երգի տեսահոլովակը, որը պարզապես ցնցող է ստացվել։ Երաժշտության հեղինակը Սևակ Խաղաղյանը և Լևան Բրաունն է, խոսքերինը՝ Սևակ Խանաղյանը, Լևան Բրաունը, Ալբերտ Վարտանովը, գործիքավորումը՝ Լևան Բրաունի, մասթերինգը՝ Ալեքս Հուքի։

Անկրկնելի ռեժիսուրայով տեսահոլովակը հեղինակել է ռեժիսորներ Արտյոմ Սոտնիկը, Ալբերտ Վարտանովը և Անուար Ինալովը, օպերատոր Դանիիլ Գորդոնը։

Դրամատիկ, անչափ հուզիչ տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Մարիա Բազյուկը և Անտոն Պետրովը։ Նրանց սիրո հուզիչ ու դրամատիկ պատմությանն անհնար է առանց արցունքների հետևել։ Այնքան դրամատիզմ ու զգացմունք կա տեսահոլովակում, որ, իրապես, անհնար է չհուզվել։

Ինքներդ համոզվեք՝ այս տեսահոլովակը հուզառատ է դերասանական հրաշալի խաղով։ Խոսքեր չկան, պարզապես, Սևակի անկրկնելի ձայնի ու վոկալային հրաշալի տվյալների վերաբերյալ։ Պետք է պարզապես լսել ու վայելել այս հրաշալի տեսահոլովակը, որն էմոցիոնալ անկրկնելի ելևէջներ է պարունակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: