Սևակ Խանաղյանը երգի է ներկայացրել․ «Դու ես իմ հոգին»

Սիրո թեմայով գեղեցիկ ու մեղեդային երգերի շարքն ավելացել է ևս մեկով։ Սևակ Խանաղյանը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Դու իմ հոգին ես»։

Ինչպես հասկանալի է դառնում երգի վերնագրից, երգը սիրո թեմատիկայով է։ Երգը հայերենով է ներկայացնում երգիչը, սիկ խոսքերը հեղինակել է Սաթենիկ Թորոսյանը։ Երգի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, ով միառժամանակ բավականին պասիվ էր երգարվեստի ոլորտում։

Սևակ Խանաղյանը հանդես է գալիս բավականաին դրամատիկ կերպարում։ Նա է երգի հետ մատուցվող տեսահոլովակի գլխավոր կերպարի դերակատարը։ Հետաքրքիր և ուշարժան տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Նավոյանն է։

Երգում բացի սիրո և սիրելիի թեման, շոշափվում է նաև համամարդկային թեմաներ, ինչպես օրինակ մարդկային արդարության, աշխարհի կառուցվածքի մասին հարցեր։ Երգը իր ոճով որոշակիորեն նման է Սևակ Խանաղյանի մյուս գործերին։

Սևակ Խանաղյանի նոր, գեղեցիկ ու մեղեդային գործին կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: