«Սրտիս մեջ»․ անչափ հուզիչ պրեմիերա՝ Սարո Թովմասյանից․ բաց չթողնեք

Հրաշք երգիչ Սարո Թովմասյանը նոր երգ է ներկայացրել՝ «Սրտիս մեջ»։ Անչափ հուզիչ և գեղեցիկ երգ՝ Սարոյի հնչեղ ու անկրկնելի վոկալային կատարմամբ։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը և գործիքավորումը՝ Կարեն Սևակ փրըդաքշնի, միքսը և մասթերինգը՝ Արթուր և Բինա փրըդաքշնի։

«Սրտիս մեջ համ սեր համ էլ վերջ, անավարտ մի էջ, սրտիս մեջ սիրտն եմ քո պահել՝ մաքուր ու ջահել, որ օգնի ապրել»,- հուզառատ երգում է Սարոն՝ մեծ սիրային զգացմունքի մասին, որն ապրեցնում է իրեն։

Անհնար է այս երգը չհավանել։ Հատկապես սիրող սրտերի համար հուզիչ ու զգացմունքային սիրո խոստովանություն է, ապրումների ու էմոցիոնալ վիճակի լավագույն նկարագրություն։ Սարոն, իր հրաշք ձայնով ու մեծագույն վարպետությամբ, փոխանցում է բոլոր մտքերն ու զգացումները, որ ունեն շատ ու շատ սիրահարներ։

Վայելեք Սարոյի ձայնի հրաշալի ելևեջները՝ իր նոր երգը լսելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: