Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է կարևոր որոշում կայացնելու մասին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր որոշում է կայացրել․ «Պատե րազմից հետո շատերն էին հարցնում իմ կարծիքը հետպատե րազմյա իրավիճակի հանգուցալուծման մասին։ Այս հարցը քննարկվել էր նաև դեկտեմբերի 1-ին՝ Վարչապետի հետ Հանրային խորհրդի իմ գործընկերների հետ հանդիպմանը։ Ինքս ու շատերը զգացինք վարչապետի տրամադրվածությունն ու հասկանալի էր, որ երկիրը պետք է հանգիստ նախապատրաստվի արտահերթ ընտրությունների, այնպես որ ժողովուրդը բոլորին լսելու, իր կամքն արտահայտելու պայմաններ ունենա, իսկ Հայաստանի ու Արցախի արտաքին ու ներքին միջավայրերը լինեն բավարար չափով կայուն։

Ընդհանրապես, ֆորսմաժորները անհրաժեշտ բայց բավարար պայման չեն իշխանությունների արտահերթ վստահության քվեի ապացուցման համար։ Դա մենք տեսել են շատ տարբեր երկրներում։ Դրանք կարող են իջեցնել օրինական ձևավորված իշխանության վարկանիշը, բայց դեռևս անբեկանելի հիմք ու պայման չեն, եթե, իհարկե, ժողովուրդը զանգվածաբար փողոց չի լցվում ու պահանջում դա։ Իսկ մենք այդ իրավիճակը չունեցանք մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Այդուհանդերձ, մեզ հետ, մեր հայրենիքի հետ կատարվածը այնպիսի ֆորսմաժոր էր, որ անկախ վերը նշվածից՝ միևնույնն է, իմ համար այս իրավիճակի հանգուցալուծման ու երկարաժամկետ կայունության ապահովման միակ լավագույն լուծումը արտահերթ ընտրություններն էին դարձնելու։

Իրականում, դեռևս օգոստոսին վերսկվել էր իմ միջազգային աշխատանքը, որը թվով երրորդն է դառնում՝ իմ հիմնադրած ՄԱՀՀԻ-ի ղեկավարումից, Հանրային խորհրդից հետո։ Իսկ այդ աշխատանքային պայմանագիրը ես կապել էի միջազգային Ագորա Սթրաթեջի Գրուփի հետ դեռ մինչև ՀԽ անդամ դառնալը՝ 2019-ի փետրվարին, որին սիրով եմ համաձայնել ու առավել ևս անհամբեր սպասել գլոբալ մասշտաբի մեծ ծրագրում իմ պատասխանատու դերն ունենալուն։ Ու քանի որ հիմա ամեն ինչ ավելի քան հստակ է, ասում եմ՝ որ դժվարությամբ, գերծանրաբեռնված, բայց կմնամ ու կօգնեմ իմ երկրին և հասարակությանն, այնքան, մինչև որ կառավարությունը երկիրը կպատրաստի արտահերթ ընտրություններին, ու ես նույնպես վստահ կլինեմ, որ հակասահմանադրական ու հակաօրինական եղանակներով ժողովրդի իշխանության ձևավորման ռիսկեր այլևս չկան, ժողովրդի կամքի արտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են։ Տա Աստված, որ դա շատ արագ ապահովվի ու արվի, և ես էլ վայելեմ իմ ստեղծագործական ու աշխատանքային ազատությունները։ Ի վերջո, ցանկացած նոր կառավարություն օրենքով իր Հանրային խորհուրդն է ունենալու, անգամ եթե ներկայիս իշխող կուսակցությունը վերահաստատի իր կառավարելու մանդատը։

Բայց սա հանկարծ հրաժեշտի խոսքեր չհամարեք։ Ոչ, ես չեմ հեռանում։ Այն ինչ հայտարարել եմ մինչև այժմ (վեթինգ, ռազ մական արդյունաբերության ծրագրեր և այլն), արվելու է իմ ցանկացած կարգավիճակում, որովհետև իմ կարգավիճակը միշտ մնալու է նույնը՝ ազատ, անկախ փորձագետ ու հասարակական գործիչ, ով միշտ ամեն ինչ անելու է մեր երկրի անվ տանգության ու պաշտպանության ամրապնդման համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: