Սուքիասյանների ընտանիքը 100 միլիոն է փոխանցել բանակին

Առավոտից մեր երկրում հաստատված իրավիճակը շարունակում է լարված պահել մեր երկիրը։ Այս պահին միավորումն էլ ավելի կարևոր է մեր երկրի բարեկեցության համար։ Ուստի ամեն կերպ հայերը կանգնում են մեր երկրի պաշտպանների կողքին։ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտնել է՝ ընտանիքն աջակցելու է բանակին։

Նրա խոսքով այս գործողությունները վտանգում են մեր պետականությունը և հարատևության հարցը։ Ուստի անչափ կարևոր է՝ հատկապես այս ծանր ու բարդ պահին հարկ է լինել պետության կողքին և աջակից կանգել մեր տաղներին։

Հարկ է սատարենք մեր գերագույն հրամանատարին և մեր ապագայի համար մղվող պայքարողներին։ Հարկ է ամուր թիկունք լինել մեր պաշտպանների համար՝ մեկ բռունցքի պես։ Միավորվելով՝ անհաղթելի ենք։

Նա ավելացրել է՝ ընտանիքով հարյուր միլիոն են փոխանցում խաղաղություն պարտադրող մեր բանակին՝ կարիքները հոգալու համար։ Այն կփոխանցվի հատուկ բանակային հաշվեհամարին։

Понравилась статья? Поделиться с друзьями: