Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված և Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

«Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել Աննա Հակոբյանի՝ հիվանդանոցում իրենց բուժումը ստացող երկու երեխաներին մատուցած անակնկալի մասին:

Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Նոյեմբերյանից այստեղ է տեղափոխվել տասներորդ դասարանի այն տղան, ով վիրավորում էր ստացել հակառակորդի կրակոցից: Հիշեցնենք նաև, որ այստեղ է դեռևս գյումրեցի տասներեքամյա աղջնակը: Նա ապաքինման ճանապարհին է, բայց դեռ շարունակվում է առողջացման պրոցեսը:

Այսօր Աննա Հակոբյանը անակնկալ է մատուցել այս երկու երեխաներին՝ իր և վարչապետի անունից բարի ցանկություններ ու մաղթանքներ փոխանցելով: Նա երեխաներին է ուղարկել նվերներ ու բացիկներ:

Բ/կ-ի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը ևս այս մասին տեղեկություն է տարածել: Հայտնի է, որ վարչապետի տիկինը երեխաներին հեռախոսներ է փոխանցել: Հաշվի առնելով կարանտինային կանոնները՝ Ա. Հակոբյանն անձամբ չի այցելել նրանց:

Հայտնի է, որ երեխաների վիճակը բավականին լավ է: Կից ներկայացնում ենք լուսանկարներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: