Սկսվել են ասֆալտապատման լայնածավալ աշխատաքներ․ ահա թե որ հատվածում․ ուշագրավ լուսանկարներ և այլ մանրամասներ

Հյուսիսից դեպի հարավ տանող ճանապարհային ասֆալտապատման աշխատանքները երկար ժամանակ ընդհատումներով և մեծ ընդմիջումներով էր ընթանում։ Ճանապարհային այդ հատված ասֆալտապատման աշխատանքները միառժամանակ դադարեցվել էին։

Այսօր Ս․ Պապիկյանը նոր հրապարակում է տեղադրել իր սոցհարթակում, որով տեղեկացնում է, որ վերստին մեկնարկել են ճանապարհային այդ հատվածի ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները։

Լուսանկերներում երևում է, թե ինչպես են տեխնիկայի և մարդուժի միջոցով իրականացվում ճանապարհային շինարարության աշխատանքները, տեղում է նաև Սուրեն Պապիկյանը, ով ցուցումներ և հանձնարարականներ է տալիս աշխատողներին ու պատասխանատուներին, ծանոթանում կատարվելիք աշխատաքներին։

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են մասնավորապես Թալինից Լանջիկ և Լանջիկից մինչև Գյումրի գնացող ճանապարհների ողջ երկայնքով։ Այս ճանապարհների վերանորոգումը մեծ նշանակություն ունի ոչ միայն ներհայաստանյան գործարկման համար։

Ս․ Պապիկյանը նաև մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որն արվել է օրվա ընթացքում՝ նշյալ ճանապարների վրա իրականացվող աշխատանքների ժամանակ։ Այն ներկայացնում ենք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: