«Սկսեցի ավելի արժևորել մարդկային իրական հարաբերությունների կարևորությունը»․ Մանո Գրիգորյան

Դերասանուհի և հաղորդավարուհի Մանո Գրիգորյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Այս մարդկային իրար հակասող զգացմունքների խառնարանում, ես ևս մեկ անգամ սկսեցի ավելի արժևորել մարդկային իրական հարաբերությունների կարևորությունը, սովորեցի ապրել մեկ հարկի տակ մի շարք մարդկանց հետ, ում երբեք մինչ այդ չէի հանդիպել, սովորեցի ընդունել և սիրել նրանց, կարեկից լինել նրանց ցա վին, կիսել հաճախ երջանկության կամ հիասթափության արցունքները, սովորեցի դնել ձեռքս նրանց կյանքի զարկերակին և մեկտեղել նրանց ապրումները մեր առօրյայի հետ…

Այսօր ցա վով եմ ճանապարհում ինձ ընկեր ու բարեկամ դարձածներին՝ ինքս ինձ համոզելով, որ նրանք վերադառնում են իրենց հարազատ հող ու ջրին, վերադառնում են այնտեղ, որտեղից սերվել են` մեզ թողնելով այդ զգացմունքներին խառնված հիշողությունները…

Մենք սպասելու ենք ձեզ էլի, արդեն նաև ձերը դարձած մեր տան մեջ, սպասելու ենք, որ տեսնենք ձեր՝ երջանկությամբ ու հպարտությամբ լցված աչքերը` առանց մի կաթիլ արցունքի ու վա խի, սպասելու ենք, որ մեզ պատմեք, թե ինչպես է օր օրի շենանում Արցախը, թե ինչպես են կանայք թոնրի մոտ կանգնած ամեն օր թխում համո՜վ ժինգյալով հացը և սպասում իրենց ամուսիններին, բայց ոչ պատե րազմից, այլ իրենց սովորական աշխատանքից, որ երեխաները էլ չեն արթնանում ար կերի և կրա կոցների ձայնից, այլ խաղաղ աքլորականչից…

Այս 43 օրվա վշ տի, հիասթափության, մոլորության և տխրության մեջ մենք դարձանք մեկ ընտանիք, մենք ձեզ տվեցինք գլխավերևում տանիք ունենալու հնարավորություն, իսկ դուք մեզ ձեր սերն ու նվիրվածությունը… Վերադարձե՜ք նորից, միայն թե բերեք ձեզ հետ խաղաղության մեծ ավետիսը ու լցրեք մեր սրտերը սիրով ու հավատով նորից…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: