Սիրված ու հայտնի դերասանուհի Ալլա Վարդանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու մեծ սեր ու հարգանք վայելող արտիստուհի Ալլա Վարդանանը բոլորում է ծննդյան վաթսուներեքամյա տարեդարձը։ Նա ծնունդով գերմանական Պոտսդամ քաղաքից է, սակայն դպրոցական և բուհական կրթությունը ստացել է Երևանում։

Ալլան ուսանել է Խորեն Աբրահամյանի կուրսում։ Նա ուսանողության տարիներին հանդիպել է Արմեն Մարությանին, ում հետ էլ հետագայում գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք է կազմել։ Նրանք երեք դուստր են մեծացրել։ Դուստրերն այսօր ունեն իրենց գեղեցիկ ընտանիքները։

Նախորդ տարի հանրությունը մեծ կսկիծով տեղեկացավ Ալլայի և Արմենի դուստրերից մեկի ընտանիքի հետ կատարված ողբերգական դեպքի մասին։ Իրենց կողքին գտնվող հոգեկից հարազատների շնորհիվ ամուսինները կարողացան վերստին մասնագիտական գործունեության ոլորտ վերադառնալ։

Իր դերասանական գործունեության ընթացքում Ալլան հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել է ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Վերջին շրջանում Ալլային հաճախ կարելի է տեսնել սերիալներիում ինքնատիպ կերպարներ կերտելիս։

Իր կերտած հետաքրքիր կերպարների համար Ալլա Վարդանյանն արժանացել է հեղինակավոր ու պատվավոր պարգևների։

Понравилась статья? Поделиться с друзьями: