Սիրուշոն երգ ունի․ բաց չթողնեք

Հրաշալի երգչուհի Սիրուշոն նոր երգ է հրապարակել, որը ներկայացրել է իր երկրպագուների դատին՝ «Vision»։ Սիրուշոն տեսահոլովակը մակագրելով անկեղծացել է՝ երգը գրել է որոշ ժամանակ առաջ։

ԱՄՆ-ում տեղի ունեցած ձայնագրությունների արդյունքում ստեղծված երգերից մեկն է, որի վրա նա աշխատել է Ջարեդ Լի Գոսլինի և Էնդրյու Քափրայի հետ միասին։ Սիրուշոն նաև պատմել է՝ նոր նախագիծ է ներկայացնելու, բայց դա հետագայում։

Երգն անչափ գեղեցիկ, ռիթմիկ ու ոճային է, կարծես ամենահայտնի ամերիկյան երգչուհիներից մեկի բազմամիլիոնանոց բյուջեով կատարումը լինի։ Իրապես հիանալի գործ է, իսկ Սիրուշոյի ձայնային տվյալների մասին խոսք չկա պարզապես՝ շլացուցիչ է։

Վայելեք Սիրուշոյի նոր երգը, որն արտացոլում է սիրո բոլոր երանգները։ Սիրուշոն երգում է սիրելիի հանդեպ տածած այդ հրաշալի զգացմունքի մասին, որը, վստահորեն, շատերին է ծանոթ։ Սիրահար սրտերը կհավանեն այս հրաշք կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: