Սիլվա Հակոբյանն արտասվեց համերգի ժամանակ․«Ուզում եմ ընդամենը մի բան խոստանալ, որ ես և իմ սերնդակիցները կփորձենք․․․»․ անչափ հուզիչ

Համացանցում տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ Սիլվա Հակոբյանը խոսում է անմահացած հերոսների մասին և արտասվում։

Տեսանյութն անչափ հուզիչ է։ Այն արվել է շաբաթներ առաջ, երբ երգչուհին համերգայի ծրագրով շրջում էր Ռուսաստանի Դաշնության քաղաքներով և հայ հանդիսատեսի հետ անցկացնում համերգային հանդիպումներ։

Տեսանյութում այդ հանդիպուներից մեկն է, որտեղ երգչուհին չկարողանալով զսպել հուզմունքն ասում է․ «Փառք ու պատիվ մեր տղաներին և ուզում եմ ընդամենը մի բան խոստանալ, որ ես և իմ սերնդակիցները կփորձենք շատ-շատ զավակներ ունենալ ու մեր որդիներին մեր հերոսների անուներով կոչել, որովհետև մեր ազգը պետք է շատանա»։

Սիլվա Հակոբյանը իր խոսքի ողջ ընթացքում արտասվում էր և արտասվելով էլ շարունակեց երգել։ Երգեց այն մասին , որ «հիմա պիտի ապրենք երկուսի փոխարեն»։

Երգչուհին հուզեց նաև բոլոր ներկաների սրտերը, նրանք նստած էին թաց աչքերով։ Անչափ հուզիչ տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: