Սիլվա Հակոբյանի հետաքրքիր ընտանիքը․ ուշագրավ մանրամասներ և լուսանկարներ

Սիլվա Հակոբյանը մեծացել է բավականին հետաքրքիր ու ստեղծագործ ընտանիքում։ Նրա ընտանիքում տաղանդավոր մարդիկ են ապրում։

Քանի որ երգչուհին ամուսնացել և ստեղծել է առանձին ընտանիք, նախ խոսենք նրա հայրական ընտանիքի մասին։

Սիլվայի հայրը հայտնի պրոդյոսեր Հակոբ Հակոբյանն է, իսկ մայրը՝ Վերժին Հակոբյանը։ Ամուսինները երեք զավակներ ունեն՝ երկու աղջիկ և մեկ տղա։

Նրանց զավակներից, թերևս, ամենահայտնին Սիլվան է, ով երգել սկսել է դեռ վաղ մանկությունից։

Աղջիկներից մյուսը՝ Մանեն, ոչ պակաս հայտնի է․ նա ստեղծագործող է։ Մանեն է հեղինակել ոչ միայն Սիլվայի, այլ նաև շատ այլ երգիչների հայտնի ու սիրելի դարձած երգեր։

Հ․ Հակոբյանի որդին՝ Էդգարը, ևս երաժշտության ոլորտում է․ նա երաժիշտ ու գործիքավորող է։ Նշենք, որ Սիլվայի եղբայրը վերջերս մասնակցել է Արցախի պաշտպանության կարևոր գործին։

Սիլվան ամուսնացած է Նորայր Մանուկյանի հետ։ Նորայրը գործարար է։ Նրանք մի չքնաղ դստրիկ ունեն՝ Միլան։

Понравилась статья? Поделиться с друзьями: